Իմ Մասին

45970615_472959383225780_3412514523565785088_n.jpg

Ես Մարիամ Մինասի Տեր-Դավթյանն եմ, ծնվել եմ երկու հազար երեք թվականի  դեկտեմբերի տասնյոթին Իրաքում: Արդեն տասնմեկ տարի է ապրում եմ Հայաստանում: Սովորել եմ Նորաբացի, ապա Դարակերտի Դ. Լադոյանի միջնակարգ դպրոցներում: Ինն ավարտելուց հետո տեղափոխվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
Երաժիշտ եմ, արդեն երեք տարի է նվագում եմ կիթառ, նաև երգում եմ: Մասնակցել եմ ասմունքի մրցույթների: Արվեստի մեծ  սիրահար եմ, սիրում եմ գրքեր կարդալ, նկարել, պարել: Սիրում եմ ազատությունը, երբ դնում եմ նպատակ ձգտում եմ հասնել դրան: Նպատակ ունեմ դառնալ թարգմանչուհի, գիտեմ անգլերեն, փոքր-ինչ արաբերեն, սովորելու եմ իսպաներեն, սակայն ցանկանում եմ ավելի շատ լեզու իմանալ: Սովորում եմ լրագրության բաժնում:

Եռօրյա ճամբար Արատեսում

Օգոստոսի 24-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, ճարտարագետ, պռոֆեսոր Աշոտ Գրիգորյանի,  կրթահամալիրի ուսուցիչների ուղեկցությամբ շարժվեցինք դեպի Արատես: Ճանապարհին  առաջինը կանգ առանք Պարույր Սևակի վթարի վայրում: Խոսեցինք Սևակից, տնօրենն ու պրոֆեսորը հիշեցին, որ իրենց մանկության օրերին կինոսրահում հանդիպել են Պարույրին: Այդտեղ նաև հավաքեցինք աղբը: Երկրորդ կանգառը Եղեգիս գյուղում էր, որտեղ բարձրացանք Զորաց եկեղեցին: Զինվորներին ռազմաճակատ ուղարկելուց առաջ այստեղ նրանց օրհնում էին, որտեղից էլ առաջացել է Զորաց անվանումը: Երկար ճանապարհից հետո վերջապես հասանք Արատես: Տեղավորվեցինք, և առաջինը քննարկում եղավ: Աշոտ Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի ստեղծման պատմությունը, կատարված գործերը, ինչպես նաև հետագա անելիքները: Շարունակել կարդալ “Եռօրյա ճամբար Արատեսում”