Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները
- Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկակա
- ն առողջությանը,
- Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
- Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
- Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
- Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի: